ԱյբՊՐՈ-ն «Առավոտ լուսո» հաղորդման եթերում
«Կերոն» զարգացման հիմնադրամի ծրագրերի տնօրեն Վիկտորյա Պապիկյանը և «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը «Առավոտ լուսո» հաղորդման ընթացքում խոսել են «ԱյբՊՐՈ» նախագծային ուսումնառության ծրագրի, Դիլիջանից Գյումրի դրա ընդլայնման և իրական նախագծերի միջոցով աշակերտների գործնական հմտությունների զարգացման հնարավորությունների մասին։