hero

Պրոմեթևսը, ըստ լեգենդի, Աստվածներից գողացավ կրակը ու նվիրեց մարդկանց: Ժամանակի ընթացքում մարդիկ հասկացան,որ կրակը ոչ միայն լույս է և ջերմություն,այլ նաև առաջընթացի, ուժի և ոգեշնչման խորհրդանիշ:

Թվային տեխնոլոգիաների դարաշրջանում մարդկանց հերթն է փոխանցելու ոչ թե իրական կրակը, այլ գաղափարներ, ոգեշնչում եւ աջակցություն: Հենց այստեղ էլ սկսում է գործել «Կերոնը» հիմնադրամը:

Our vision

Մեր Տեսլականը

Ստեղծել կենսունակ միջավայր՝ աջակցելով ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին և ներգրավելով եռանդուն և նախաձեռնող մասնագետների ամբողջ աշխարհից՝ խթանելու բարեփոխումներ Հայաստանում:Բարձրացնելով Հայաստանի գլոբալ իրազեկումն ու մրցունակությունը՝ մենք նպատակ ունենք ապահովել երկրի կայուն զարգացումը և առաջընթացը։

Our Mission

Մեր Առաքելությունը

Խթանել բարեփոխումներ Հայաստանում՝ իրականացնելով նախաձեռնություններ, որոնք նպաստում են մշակույթի, կրթության, տարածքային զարգացման, սպորտի և առողջապահության զարգացմանը, միաժամանակ աջակցելով տաղանդավոր անհատներին ամբողջ աշխարհից և հզորացնելով տեղական ներուժը:

Մենք պատկերացնում ենք զարգացող Հայաստան, որտեղ միավորվում են լուսավոր մտքերն աշխարհի տարբեր անկյուններից՝ նպաստելով մշակութային հարստացմանը, նորարարություններին և կայուն զարգացմանը:

Նպատակներ

«ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՖՈՆԴ» ծրագիր

Ակտիվորեն ներգրավել և ինտեգրել գլոբալ տաղանդներին Հայաստան՝ տրամադրելով անհատական աջակցություն մասնագետներին և լուծելով էկոհամակարգի առկա բացթողումները

Զարգացման և աջակցության նախաձեռնություններ

Իրականացնել և աջակցել նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հայաստանում ենթակառուցվածքների կայուն  զարգացմանը՝ կենտրոնանալով սոցիալական ազդեցության վրա հետևյալ ոլորտներում.

  • Մշակութային ժառանգություն
  • Որակյալ կրթություն
  • Առողջապահության զարգացում
  • Սպորտի զարգացում
  • Տարածքային զարգացում

Խթանել Հայաստանի ճանաչելիությունը

Բարելավել Հայաստանի միջազգային ընկալումն ու բրենդավորումը՝ որպես իդեալական վայր ապրելու, աշխատելու և ստեղծագործելու համար

Հիմնադիր

Մարետա Գևորկյան

Իմ տեսլականն է հիմնադրամի գործունեության միջոցով զարգացնել Հայաստանում միջավայր, որը կգրավի աշխատասեր և նախաձեռնող անհատների: Ստեղծելով իրական հաջողության դեպքեր՝ մենք նպատակ ունենք կերտել Հայաստանի կայուն ապագան: Մեր առաքելությունն է ապահովել, որ այդ անհատների ջանքերը բեղումնավոր լինեն իրենց, մեր հասարակության և երկրի համար:

Հավաքական ջանքերով մենք ձգտում ենք աջակցել տարբեր ոլորտներին՝ նպաստելու Հայաստանի բարգավաճմանը:

Մարետա Գևորկյան

Գործադիր տնօրեն

Վանանե Արարքցյան

Ես հավատում եմ, որ երբ յուրաքանչյուր գործ արվում է մասնագիտորեն, նվիրով և եռանդով, հաջուղությունն ապահոված է: Հիմնադրամի անվանումը՝ «Կերոն», որը նշանակում է ջահ, մոմ, լույս և տարբերանշանը՝ բազմաթիվ փոքր և մեծ ծրագրեր, որոնք միանալով ստեղծում են ամբողջական պատկեր, խորհրդանշում են մեր առաքելությունն ու տեսլականը:

«Կերոն»-ի կողմից իրականացված ցանկացած ծրագիր միտված է Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը, զարգացմանը և առաջխաղացմանը:

Վանանե Արարքցյան

Մեր թիմը

Աստղիկ Հովհաննիսյան

Աստղիկ Հովհաննիսյան

Գործառնությունների և զարգացման գծով տնօրեն

Վիկտորյա Պապիկյան

Վիկտորյա Պապիկյան

Ծրագրերի տնօրեն

Մարիա Ալոյան

Մարիա Ալոյան

Ծրագրերի ղեկավար

Վարսինե Հարությունյան

Վարսինե Հարությունյան

Հանրային կապերի և հաղորդակցության ղեկավար

Մարտա Նալչաջյան

Մարտա Նալչաջյան

Թվային Մարքեթինգի ղեկավար