Մեր մասին

Մենք ստեղծում ենք կենսունակ միջավայր՝ աջակցելով ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին և ներգրավելով եռանդուն և նախաձեռնող մասնագետների ամբողջ աշխարհից՝ խթանելու բարեփոխումներ Հայաստանում:

Բարձրացնելով Հայաստանի գլոբալ իրազեկումն ու մրցունակությունը՝ մենք նպատակ ունենք ապահովել երկրի կայուն զարգացումը և առաջընթացը։

logo

Փոքր քայլերով դեպի մեծ նպատակներ

«Տաղանդների ֆոնդ» նախագիծ

«Կերոն» հիմնադրամում մենք հավատում ենք մարդկանց վերափոխիչ ուժին: Մեր առաջնային նպատակն է աշխարհի տարբեր երկրներից հիմնադրամի որդեգրած ռազմավարական հինգ ոլորտներից բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավելը Հայաստանի զարգացման գործում:

Մենք արդեն ներգրավել ենք 11 մասնագետներ ԱՄՆից, Ֆրանսիայից, Էստոնիայից, Իսպանիայից , Վենեսուելայից, Լեհաստանից և ՌԴից, ովքեր արդեն տեղափոխվել են Հայաստան և իրենց ներդրումն են ունենում մեր երկրի զարգացման գործում:

Համագործակցել