«Տաղանդների ֆոնդ» նախագիծ

«Կերոն» հիմնադրամում մենք հավատում ենք մարդկանց վերափոխիչ ուժին: Մեր առաջնային նպատակն է աշխարհի տարբեր երկրներից հիմնադրամի որդեգրած ռազմավարական հինգ ոլորտներից բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավելը Հայաստանի զարգացման գործում: Հիմնադրամի ռազմավարական ուղղություններն են կրթությունը, առողջապահությունը, սպորտը, մշակույթը և տարածքային զարգացումը:

«Տաղանդների ֆոնդ» նախագծի շնորհիվ մենք ձգտում ենք ստեղծել նախաձեռնող եւ արհեստավարժ մարդկանց համայնք, ովքեր ընտրում են Հայաստանն ապրելու, աշխատելու եւ ստեղծագործելու համար՝ խթանելով նորարարությունն ու զարգացումը մեր երկրում:

5

ոլորտ

13

մասնակից

8

երկիր

Ինչու՞ «Տաղանդների ֆոնդ ծրագիրը»

 

«Տաղանդների ֆոնդ»- ծրագիրը «Կերոն» հիմնադրամի երկարաժամկետ պատասխանն է Հայաստանի առջև կանգնած կառուցվածքային մարտահրավերներին ու հնարավորություններին. ժողովրդագրական փոփոխություններին, հմտությունների պակասին, ինչպես նաև գլոբալ կապերով ու արժեքահեն մտածողությամբ մասնագետների անհրաժեշտությանը։

Մենք գործում ենք մասնագետի ներգրավման ողջ շղթայում՝ սկսած մասնագետի հայտնաբերումից և Հայաստան տեղափոխվելու փուլից, մինչև նրանց ինտեգրումը, ներգրավվածությունը, մասնագիտական ներդրումն ու երկարաժամկետ ազդեցությունը։ Ծրագիրը հիմնված է այն համոզման վրա, որ իրական, խորքային փոփոխությունները կատարվում են մարդկանց շնորհիվ և մարդկանց միջոցով, երբ միջազգային փորձն ու գիտելիքը տեղայնացվում են և արմատավորվում Հայաստանի միջավայրում։

 

Ի՞նչ ենք հասկանում «բարձր որակավորում ունեցող տաղանդ» ասելով

Բարձր որակավորում ունեցող տաղանդը այն մարդն է, ում մասնագիտական գերազանցությունը միջազգային մակարդակով ապացուցված է, ում մտածողությունն ազդեցություն է ունենում ոլորտի զարգացման ու գործելակերպի վրա, և ում ներկայությունը ուժեղացնում է ոչ միայն իրեն, այլ նաև իր շուրջ գտնվող մարդկանց ու հաստատությունները։

Մենք արդեն ներգրավել ենք 13 մասնագետներ ԱՄՆից, Ֆրանսիայից, Էստոնիայից, Իսպանիայից, Վենեսուելայից, Լեհաստանից, Միացյալ Թագավորությունից և ՌԴից, ովքեր արդեն տեղափոխվել են Հայաստան և իրենց ներդրումն են ունենում մեր երկրի զարգացման գործումՀիմնադրամը նախատեսում է ընդլայնել ծրագիրը՝ ներգրավելով մասնագետներ ավելի լայն շրջանակից և երկրներից:

«Տաղանդների ֆոնդ» ծրագիրը միայն մասնագետներին Հայաստան բերելու մասին չէ։ Այն նրանց համար այնպիսի պայմաններ ստեղծելու մասին է, որոնք հնարավորություն կտան մնալ, ինտեգրվել, ներդրում ունենալ և աճել երկրի հետ միասին։ Նրանք պարզապես չեն գալիս, կարճաժամկետ ներդրում ունենում և հեռանում։ Նրանք իրենց մատնահետքն են թողնում, ոչ թե պարզապես ոտնահետքը:

 «Կերոն» հիմնադրամը Worldwide ERC® կազմակերպության անդամ ենք։ WERC-ն առաջատար մասնագիտական ասոցիացիա է և գլոբալ տաղանդների համախմբման և նրանց շարժունակությունն ապահովող հարթակ։ Այս անդամակցությունը հիմնադրամին հնարավորություն է տալիս օգտվել տաղանդների շարժունակության ոլորտում միջազգային գիտելիքից, մասնագիտական լավագույն փորձից և համաշխարհային մասնագիտական ցանցերից։