Բաց հարթակ. «Տաղանդների ֆոնդ» ծրագրի տնօրեն Գևորգ Պողոսյանը խոսել է որակյալ մասնագետների պակասի, արտերկրից մասնագետներ հրավիրելու և կրթության կարևորության մասին:
Հանրային հեռուստատեսության «Բաց հարթակ» հաղորդաշարը հյուրընկալել էր Կերոն զարգացման հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրի տնօրեն Գևորգ Պողոսյանին։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում արտերկրից փորձառու մասնագետների ներգրավման կարևորությանը, ինչպես նաև այն միջավայրի ձևավորմանը, որը կխթանի նրանց երկարաժամկետ բնակությունն ու աշխատանքը Հայաստանում։ Քննարկվում է նաև կրթության առանցքային դերը՝ որպես կայուն զարգացման հիմք, որն ապահովում է մասնագիտական ներուժի շարունակական աճը։