
«Կերոն» զարգացման հիմնադրամը կախարդական օր պարգևեց «Կարիտաս Արեգակ» հիմնադրամի «Էմիլի Արեգակ» կենտրոնի երեխաներին
Ամանորին ընդառաջ «Կերոն» զարգացման հիմնադրամը հիշարժան ու տպավորիչ օր պարգևեց Գյումրու «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնին:
Դեկտեմբերի 21-ին կենտրոնի շուրջ 50 երեխաները հիմնադրամի շնորհիվ այցելեցին
ԼՂ «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի «Լեգենդ ամանորյա կախարդանքի մասին» հեքիաթի հիման վրա բեմադրված «Ալենի կախարդական հեքիաթը» սառցե շոուին: Ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ Երևանում՝ «Գազպրոմ Արմենիա» մարզահամալիրի փակ սահադաշտում։
Ալենի ստեղծած՝ բարության և ներելու հզոր ուժի մասին հեքիաթը երեխաներին պարգևեց հույզերով լեցուն անմոռանալի տոն՝ որպես իսկական ամանորյա հրաշք։ Երեխաները նաև նվերներ ստացան, որոնք մեծ սիրով և պատրաստակամությամբ տրամադրել էր «Դարոինք» ընկերությունը:









