«Կերոն» զարգացման հիմնադրամը մասնակցեց Հայ արվեստի և մշակույթի համաժողովին

Նոյեմբերի 20-ին և 21-ին Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում  տեղի ունեցավ ՀՀսփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Հայկական մշակույթի և արվեստիմիջազգային համակարգման խորհրդի հետ համագործակցությամբ իրականացվող Հայ արվեստիև մշակույթի համաժողովը:  Այն հագեցած էր բազմաբովանդակ ծրագրով: Համաժողովի երկուօրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան  ներգրավվելու թե՛ ոլորտայինթեմատիկ քննարկումներում, թե՛ մշակութային միջոցառումների հագեցած ծրագրում, որը ներառում էր արվեստի տարբեր ճյուղերի և գրքերի ցուցահանդեսներ, ազգային միջնադարյան հագուստներինորաձևության ցուցադրություն, ազգային երաժշտություն և պար, խոհարարական վարպետությանդաս:

Հայ արվեստի և մշակույթի համաժողովի առաջին օրը՝ նոյեմբերի 20-ին, «Մշակութայիներկխոսության հարթակ» խորագրի ներքո տեղի ունեցան մի շարք թեմատիկսեմինար-քննարկումներ, այդ թվում երաժշտական արվեստի սեմինար, որը նպատակ ուներխթանել երաժշտական hամագործակցությունը, ներկայացնել ոլորտի զարգացման հնարավորությունները և քննարկել նոր նախաձեռնությունների համատեղ իրականացումը։

Սեմինարի խոսնակների կազմում էր «Կերոն» զարգացման հիմնադրամի գլխավորնախաձեռնության՝ «Տաղանդների ֆոնդ» ծրագրի մասնակից, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական բաժնի ղեկավար և ծրագրերի համակարգող Տաթև Եղիազարյանը:

Հայ արվեստի և մշակույթի համաժողովի երկրորդ օրը՝ նոյեմբերի 21-ին, տեղի ունեցավ«Մշակութային դիվանագիտությունը որպես «փափուկ ուժի» առանցքային գործիք» թեմայովպանելային քննարկում։

Քննարկման ընթացքում ներկայացվեցին մշակութային դիվանագիտության գործիքների կիրառմանհնարավորությունները, պետական և սփյուռքյան կառույցների համագործակցության ձևաչափերը, ինչպես նաև հայկական մշակույթի պահպանման, տարածման ու միջազգային ներկայացմանհնարավոր ուղիները։ Քննարկումը նաև վերհանեց մշակութային դիվանագիտության ոլորտումառկա մարտահրավերները և դրանց հաղթահարման արդյունավետ լուծումները: Բանախոսների կազմում էին  «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը, քանդակագործ, արվեստագետ Միքայել Օհանջանյանը, հայ-լեհական համայնքային կոմիտեինախագահ և ՀՀ պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը, Ռումինիահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և ֆրանսահայ դաշնակահարուհի, երգչուհի և կոմպոզիտոր ՄաշաՂարիբեանը:

Հայ արվեստի և մշակույթի համաժողովը միտված է ոչ միայն ծառայելու  որպես քննարկումների ևփորձի փոխանակման հարթակ, այլև դառնալու իրական մշակութային տոն, որը կնպաստիմիասնական և կենսունակ Հայաստանսփյուռք կապերի զարգացմանը։