
«Կերոն» զարգացման հիմնադրամը 17-րդ դարի բացառիկ ձեռագիր ժողովածու է նվիրաբերել Մատենադարանին
«Կերոն» զարգացման հիմնադրամը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին է նվիրաբերելմոտ 1672–1676 թվականներով թվագրվող ձեռագիր ժողովածու՝ նպաստելով հայկականձեռագրական ժառանգության պահպանմանը, ուսումնասիրմանն ու հանրահռչակմանը։
Նվիրատվության պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 22-ին՝Մատենադարանում անցկացվող 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում՝ «1 տարվա հավերժությունը. Մատենադարանի ձեռագրական համալրումները» ցուցադրությանբացման ժամանակ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2026 թվականիհուլիսի 22–24-ը անցկացվող կոնգրեսը նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին։Այն համախմբում է աշխարհի 16 երկրների առաջատար համալսարանների և գիտականհաստատությունների գիտնականների ու ոլորտի մասնագետների։
Կոնգրեսի նպատակն է տեսանելի դարձնել հայագիտության ոլորտում ընթացող արդի զարգացումները, բարձրացնել գիտական համայնքի իրազեկվածությունը, խթանել միջազգային գիտական համագործակցությունը և համադրել հայագիտության պետական քաղաքականությունը միջազգային հայագիտության առաջնահերթությունների հետ։
Կոնգրեսի շրջանակում հուլիսի 22-ին Մատենադարանի թանգարանում բացվել է «1 տարվահավերժությունը. Մատենադարանի ձեռագրական համալրումները» ցուցադրությունը, որըներկայացնում է վերջին մեկ տարվա ընթացքում Մատենադարանի հավաքածուն համալրածարժեքավոր ձեռագրերն ու նվիրատվությունները։
Ցուցադրության բացման ընթացքում «Կերոն» զարգացման հիմնադրամը Մատենադարանին էհանձնել ձեռագիր ժողովածու, որը միավորում է տարբեր ժամանակներում ստեղծված բժշկական, կրոնական և պատմական բնույթի մի քանի բնագրեր։ Ժողովածուն թվագրվում է մոտ 1672–1676 թվականներով և ներառում է նաև 19-րդ դարում կատարված հավելումներ։
Ձեռագրի պատմությունը կապված է Փարիզում գործած Հրանտ Սամուելյանի Արևելյանգրախանութի հետ։ 1930 թվականին հիմնադրված գրախանութը շուրջ ինը տասնամյակ եղել է ոչմիայն հայկական գրքի վաճառքի վայր, այլև հայկական մտքի, պատմական հիշողության ևմշակույթի կարևոր կենտրոն։ Այստեղ պահպանվել են հնատիպ գրքեր, ձեռագրեր և հայ ժողովրդիհոգևոր, գիտական ու մշակութային ժառանգության տարբեր շերտերը ներկայացնող բացառիկնյութեր։
2016 թվականին գրախանութը փակվել է, իսկ 2025 թվականի հունիսի 11-ին այնտեղ պահպանվողարժեքավոր հավաքածուն ներկայացվել է աճուրդի, որին մասնակցել է Հայաստանում գործող«Վիլկո» կապիտալի կառավարման ընկերությունը և հաջողել ձեռք բերել Սամուելյան գրախանութիհավաքածուից 17–19-րդ դարերի 13 տպագիր գիրք և 5 բացառիկ ձեռագիր։
Ձեռք բերված արժեքների թվում են 1733 թվականին Վենետիկում տպագրված Աստվածաշնչեր, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի՝ 1782 և 1829 թվականներիհրատարակությունները, Մաշտոց ծիսարաններ, կրոնական և պատմական ժողովածուներ, ինչպեսնաև ժողովրդական բժշկության ուսումնասիրության կարևոր սկզբնաղբյուր հանդիսացողհեքիմարաններ։
«Վիլկո» ընկերությունն ամբողջ հավաքածուն նվիրաբերել է «Կերոն» զարգացման հիմնադրամին՝վստահելով դրա պահպանման, ուսումնասիրման և հանրահռչակման պատասխանատվությունը։
«Մենք մեծ պատասխանատվությամբ ենք ընդունել այս բացառիկ հավաքածուն։ Մեզ համարսկզբունքային է, որ մշակութային նման արժեքները ոչ միայն ապահով պահպանվեն, այլևհասանելի լինեն մասնագետներին, հետազոտողներին և ապագա սերունդներին։ Այդգիտակցմամբ էլ այդ հավաքածուից այս ձեռագիր ժողովածուն հանձնում ենք Մատենադարանին՝վստահ լինելով, որ այն իր արժանի տեղը կգտնի հայկական ձեռագրական ժառանգությանպահպանման և ուսումնասիրման աշխարհի կարևորագույն կենտրոններից մեկում։Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում «Wilco» ընկերությանը՝ այս կարևորառաքելությունը մեզ վստահելու համար»,– հանդիսավոր արարողության ընթացքում նշեց «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը։
Ձեռագրի՝ Մատենադարանին փոխանցումը հնարավորություն կտա այն պահպանելմասնագիտական պատշաճ պայմաններում, իրականացնել անհրաժեշտ վերականգնողական ևգիտահետազոտական աշխատանքներ, ինչպես նաև հասանելի դարձնել հայագետներին, ձեռագրագետներին և մշակութային ժառանգությամբ հետաքրքրված հանրությանը։















