«Կերոն» զարգացման հիմնադրամի նախաձեռնությունները՝ «ՌԱԴԻՈ ՎԱՆ FM-103.1»-ի եթերում
«Կերոն» զարգացման հիմնադրամի փոխտնօրեն Աստղիկ Հովհաննիսյանը հյուրընկալվել էր @radiovanfm103.1-ում, որտեղ խոսել է հիմնադրամի ընթացիկ նախաձեռնությունների մասին՝ մասնավորապես անդրադառնալով ԱՕԿՍ—ի շենքի վերականգնման աշխատանքներին և Երևանի պետական բժշկական համալսարանի գրադարանի վերակառուցման նախագծին։