«Կերոն»-ի նախաձեռնությունները՝ «Առավոտ Լուսո»-ում
Ապրիլի 17-ին «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը և հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրի ղեկավար Գևորգ Պողոսյանը հյուրընկալվել էին Առաջին հեռուստաընկերության «Առավոտ Լուսո» հաղորդաշարում։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հիմնադրամի գործունեության երկրորդ տարեդարձին, բացառիկ ձեռագրերի ձեռքբերմանը, հանրային խաղահրապարակների կառուցման ծրագրին, «Վերնատան» բացմանը և «Տաղանդների ֆոնդ» ծրագրի շարունակական զարգացման կարևորությանը։ Քննարկվեցին նաև ԵՊԲՀ գրադարանի և ԱՕԿՍ-ի շենքի վերակառուցման ու վերականգնման աշխատանքները։