
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շնորհավորեց «Կերոն» հիմնադրամի 1-ամյակը
Մարտի 29-ին Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնի փակման համերգը նշանավորվեց աշխարհահռչակ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերայով։
«Կերոն» զարգացման հիմնադրամի գործընկեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը բարձր կատարողական վարպետությամբ ներկայացրեց համաշխարհային կինեմատոգրաֆիայում առանձնահատուկ տեղ զբաղեցնող այս ստեղծագործության երաժշտությունը։
Համերգի մեկնարկին նվագախումբը հանդիսավոր ուղերձով շնորհավորեց «Կերոն» հիմնադրամի առաջին տարեդարձը՝ ընդգծելով համագործակցության կարևորությունը և հիմնադրամի դերը հայ մշակութային կյանքի հարստացման և նոր նախաձեռնությունների խրախուսման գործում։