
Շնորհավորում ենք Հայաստանի ազգային թենիսի հավաքականներին նշանակալի ձեռքբերումների առթիվ
«Կերոն» զարգացման հիմնադրամը շնորհավորում է Հայաստանի ազգային թենիսի հավաքականներին նշանակալի հաջողությունների առթիվ։ Հայաստանի կանանց ազգային հավաքականը պատմական արդյունք գրանցեց «Բիլի Ջին Քինգ» գավաթի խաղարկությունում՝ 16 տարվա ընդմիջումից հետո նվաճելով ուղեգիր դեպի II խումբ։ Առանձնահատուկ շնորհավորում ենք նաև «Տաղանդների ֆոնդ» ծրագրի մասնակից Էլինա Ավանեսյանին, ով երկու տարի Հայաստանի դրոշի ներքո հանդես գալուց հետո առաջին անգամ միացավ Հայաստանի կանանց ազգային հավաքականին և մասնակցեց «Բիլի Ջին Քինգ» գավաթի խաղարկությանը՝ իր ներդրումն ունենալով այս կարևոր հաջողության մեջ։ Շնորհավորում ենք նաև Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականին, որը «Դևիսի» գավաթի Եվրոպայի IV խմբի տարածաշրջանային մրցաշարում տարավ չորս հաղթանակ հինգ խաղում՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը և ապահովելով առաջխաղացում դեպի III խումբ։



