
Էլինա Ավանեսյանը կհանդիպի Գլենդելի հայ համայնքի հետ
WTA վարկանիշով աշխարհի 39-րդ հորիզոնականը զբաղեցնող և Հայաստանը պատվով ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, «Կերոն» զարգացման հիմնադրամի եւ Homenetmen Glendale Ararat-ի համագործակցության շրջանակում մարտի 9-ին կայցելի Գլենդել՝ հանդիպելու հայ համայնքի հետ։
Միջոցառումը կմեկնարկի առավոտյան 9:30-ին Burbank Tennis Center-ում։
Էլինան կանցկացնի թենիսի վարպետության դաս երեխաների հետ, որին կհաջորդի ցուցադրական խաղ։ Մուտքն անվճար է բոլոր ցանկացողների համար։
Երեկոյան նախատեսված է փակ բարեգործական ընթրիք Ca’ Del Sole ռեստորանում։
Մասնակցությունն ամրագրելու համար խնդրում ենք զանգահարել 818-606-9400 / 818-389-9808 հեռախոսահամարներին։