Martiros Saryan
logo background

«Սարյանի աստիճաններ»

Նպատակ

Վերափոխել «Սարյանի աստիճանները» և դրա շրջակայքը՝ դարձնելով այն կենսունակ հանրային տարածք, որը կարտացոլի Մարտիրոս Սարյանի արվեստի ժառանգությունը, կհարստացնի Երևանի քաղաքային կյանքը և կվերածվի գեղեցիկ բարեկարգված տարածքի ինչպես քաղաքի բնակիչների, այնպես էլ այցելուների համար 

Նախագծի կատեգորիա՝
Զարգացման և աջակցության նախաձեռնություններ

Գործընկերներ՝
Կենտրոն վարչական շրջան, Մանե Թայլզ

Տևողություն՝
Սեպտեմբեր 2024 — Օգոստոս 2025

«Սարյանի աստիճաններ»  նախաձեռնությունը միավորում է մշակույթը, արվեստը և ժամանակակից քաղաքային զարգացումը՝ նպաստելով մեր երկրում նոր միջավայրի ստեղծմանը:   

Նախագիծը կյանքի է կոչվում «Կերոն» զարգացման հիմնադրամի, Կենտրոն վարչական շրջանի և «Մանե Թայլս» ընկերության համատեղ ջանքերով։ 

 Ծրագրի առանցքում է մեր երկրում հանրային տարածքների բարեկարգումն ու վերափոխումը և ներառում է տարածքի կանաչապատում, լուսավորության տեղադրում, մայթեզրի լայնացում և ժամանակակից ինստալացիայի տեղադրում աստիճանների վերևում գտնվող փոքրիկ պուրակում: 

 

Նախագծի առաջին փուլով արդեն ներկայացվել է Մարտիրոս Սարյանի հարուստ գունաշխարհն ու ոգին Երևանի կենտրոնում՝ վերարտադրելով մեծ նկարչի «Հայաստան» կտավը 1620 ամբողջությամբ ձեռքով պատրաստված կավե սալիկներով ստեղծված խճանկարով:  

 «Կերոն» զարգացման հիմնադրամի ռազմավարական առաջնահերթություններից մեկն է տարածքային զարգացումը։ «Սարյանի աստիճաններ» նախաձեռնությունը հենց այս ուղղության շրջանակում է՝ նպաստելով հանրային տարածքների բարեկարգմանն ու նորոգմանը, ինչպես նաև Հայաստանում կյանքի որակի բարելավմանը։ Մեր նպատակն է ձևավորել միջավայրեր, որոնք կբարձրացնեն քաղաքի գեղագիտական տեսքը, կխթանեն համայնքային ներգրավվածությունը և կներկայացնեն Հայաստանը որպես մշակութային ու ճարտարապետական տեսանկյունից զարգացող երկիր։