logo background

«Երաժշտական օդանավակայան»

Նպատակ

Խթանել քաղաքային մթնոլորտը՝ կենդանի երաժշտությունը տեղափոխելով անսպասելի հանրային տարածքներ և ստեղծելով ոգեշնչող փորձառություններ Հայաստան այցելուների և հյուրերի համար։ Միաժամանակ՝ արվեստը ինտեգրել քաղաքի առօրյային և աջակցել երիտասարդ տաղանդներին՝ նրանց տրամադրելով հարթակ իրենց ստեղծագործությունները լայն և բազմազան լսարանին ներկայացնելու համար

Նախագծի կատեգորիա՝
Զարգացման և աջակցության նախաձեռնություններ

Գործընկերներ՝ Զվարթնոց միջազգային օդանավակայան, Sunday Towers ընկերություն

Տևողություն՝
Հունվար – Մարտ 2026

Դեկտեմբերի 19-ի կեսգիշերին «Զվարթնոց» օդանավակայանում կայացավ «Կերոն» զարգացման հիմնադրամի և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի համատեղ կազմակերպած հատուկ միջոցառումը՝ «Մուտք Հայաստան», որի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, անմոռանալի փորձառություն պարգևեց հյուրերին:

Երեկոյի ընթացքում հայտարարվեց արդեն սիրված «Երաժշտական մետրո» նախաձեռնության նոր փուլը՝ «Երաժշտական օդանավակայան» նախագիծը։ Ծրագրի ռազմավարական գործընկերն է Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանը:

2026 թվականի հունվարից «Զվարթնոց» օդանավակայանում կմեկնարկեն ամենշաբաթյա կենդանի համերգներ, որտեղ երաժշտությունը կդառնա Հայաստան այցելուների առաջին ողջույնը։

«Կերոն» զարգացման հիմնադրամը «Երաժշտական օդանավակայան» նախագծի շրջանակներում հայտարարված բաց մրցույթով հրավիրել է տաղանդաշատ երաժիշտների, երգիչների և խմբերի։ Հունվարից մինչև մարտ ամեն շաբաթ հիմնադրամը երաժիշտներին կտրամադրվի անվճար բեմահարթակ՝ հնարավորություն տալով հանդես գալու փոքր ձևաչափի երաժշտական ելույթներով և ներկայացնելու իրենց տաղանդն ու արվեստը։

Նախագծի գլխավոր գործընկերն է Sunday Towers ընկերությունը: