logo background

Ալպբախի Եվրոպական Համաժողով

Նպատակ

Հզորացնել երիտասարդ սերնդի հայ առաջնորդներին և խթանել միջազգային երկխոսություն, ինչը նպաստում է մշակութային փոխանակմանը և ձևավորում է գլոբալ մարտահրավերների և հնարավորությունների ավելի խորը ըմբռնում:

Նախագծի կատեգորիա՝
Զարգացման և աջակցության նախաձեռնություններ

Գործընկերներ՝
Ալպբախ եվրոպական համաժողով

Տևողություն՝ 2024 — 2025

Ալպբախի եվրոպական համաժողովը կարևոր ամենամյա իրադարձություն է, որը միավորում է բացառիկ գիտնականների, գործարարների, քաղաքական գործիչների և հանրային դեմքերի՝ միասին կառուցելու ավելի ուժեղ Եվրոպա և զգալի ներդրում ունենալու Եվրոպայի մշակութային կյանքում։

Այն ամենամյա մեծ միջոցառում է, որը դեռևս 1945 թվականին ստեղծվել է փիլիսոփայության դասախոս Սիմոն Մոսերի եւ ուսանող Օտտո Մոլդենի մտահաղացմամբ Ավստրիաի Ալպբախ գյուղում:

2024 թվականի օգոստոսի 17-ից 30-ը կայացած համաժողովը  կարևոր հարթակ դարձավ միջազգային երկխոսության և համագործակցության համար:

«Կերոն» զարգացման հիմնադրամի աջակցությամբ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Սերգեյ Բադալյանը մեկնեց Ալպբախի համաժողով ևս 4 հայ երիտասարդների հետ միասին՝ ձեռք բերելու մասնագիտական հմտություններ և արժեքավոր միջազգային փորձ: