logo background

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի ցուցադրությունը Հայաստանում

Նպատակ

Պահպանել և խթանել հայկական մշակութային ժառանգությունը՝ տեղացիներին և զբոսաշրջիկներին առաջարկելով եզակի հնարավորություն ծանոթանալու հայկական պատմության և արվեստի նշանակալի արժեքներից մեկին։ Միաժամանակ ընդգծել հայաստանյան և միջազգային մշակութային հաստատությունների արդյունավետ համագործակցությունը, որը ճանապարհ է բացում ապագա մշակութային փոխանակումների և ցուցահանդեսների համար

Նախագծի կատեգորիա՝
Զարգացման և աջակցության նախաձեռնություններ

Գործընկերներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, Հայաստանի պատմության թանգարան, Մշակույթի զարգացման հիմնադրամ, Բրիտանական թանգարան

Տևողություն՝
Սեպտեմբեր 21, 2024 — Ապրիլի 10, 2025

Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանի պատմության թանգարանում  «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով պատմական ցուցադրության շրջանակներում: Անահիտի արձանը, որը պահվում է Բրիտանական թանգարանում, ոչ միայն հին հայկական արվեստի հազվագյուտ պահպանված օրինակ է, այլև հայկական մշակութային ինքնության և պատմական ժառանգության հզոր խորհրդանիշ:

Անահիտ աստվածուհին, որպես պտղաբերության, մայրության և իմաստության խորհրդանիշ, նշանակալից տեղ է զբաղեցնում հայոց պատմության, դիցաբանության և մշակույթի մեջ։ Նրա բրոնզե արձանի բեկորները՝ գլուխն ու ձեռքը, պատահաբար հայտնաբերվել են 1872 թվականին Սադակ քաղաքում: Բրիտանական թանգարանի տվյալներով՝ գլուխը ճանապարհորդել է Կոստանդնուպոլսով և Իտալիայով, այնուհետև ձեռք է բերվել դիլեր Ալեսանդրո Կաստելանիի կողմից, ով էլ ի վերջո վաճառել է այն Բրիտանական թանգարանին: Մի քանի տարի անց ձեռքը նույնպես ներկայացվել է թանգարանին։

Այս բացառիկ ցուցադրությունը իրականություն է դարձել Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ և նշանակալից իրադարձություն է Հայաստանի մշակութային կյանքում՝ վերադարձնելով հայկական ժառանգության այս կարևոր խորհրդանիշը  հայրենիք՝ թեկուզ ժամանակավոր:

Anahit bronze statue

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ  ԲԱՑԱՌԻԿ ՆԱԽԱԴԻՏՈՒՄ

Սեպտեմբերի 19, 2024

«Կերոն» զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված բացառիկ փակ միջոցառում  Հայաստանի պատմության թանգարանում, որի ընթացքում հիմնադրամի հյուրերը ներկա գտնվեցին «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» պատմական ցուցահանդեսի նախադիտմանը և դարձան առաջիններից մեկը, ով  ականատես եղավ Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի առաջին ցուցադրությանը Հայաստանում:

ԱՍՏՂԱՅԻՆ ԳԻԴԵՐ 

Նոյեմբեր 2024 – Մարտ 2025

Ներգրավել լայն և բազմազան զանգվածների այցելել ցուցադրությանը՝ օգտագործելով հայտնի հայ աստղերի ժողովրդականությունը և ազդեցությունը:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ AZAT MARD-Ի ՀԵՏ​

Հոկտեմբեր 2024 – Մարտ 2025​

«Կերոն» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվեց AZAT MARD հայկական բրենդի և Բրիտանական թանգարանի միջև համագործակցություն, որի արդյունքում կստեղծվի Անահիտ աստվածուհու շապիկների բացառիկ շարք՝ համադրելով մշակութային ժառանգությունն ու ժամանակակից դիզայնը։​