logo background

Երաժշտական Մետրո

Նպատակ

Խթանել քաղաքային մթնոլորտը՝ կենդանի երաժշտությունը տեղափոխելով անսպասելի հանրային տարածքներ և ստեղծելով ոգեշնչող փորձառություններ Երևանի բնակիչների և այցելուների համար։ Միաժամանակ՝ արվեստը ինտեգրել քաղաքի առօրյային և աջակցել երիտասարդ տաղանդներին՝ նրանց տրամադրելով հարթակ իրենց ստեղծագործությունները լայն և բազմազան լսարանին ներկայացնելու համար 

Նախագծի կատեգորիա՝
Զարգացման և աջակցության նախաձեռնություններ

Գործընկերներ՝ Երևանի մետրոպոլիտեն​, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ​

Տևողություն՝
Դեկտեմբեր 2024 — Ապրիլ 2025

«Կերոն» զարգացման հիմնադրամը Երևանի մետրոպոլիտենի հետ համատեղ 2025 թվականի հունվարի 9-ից իրականացնում էր «Երաժշտական Մետրո» նախագիծը, որի շրջանակներում ամեն հինգշաբթի «Երիտասարդական» կայարանում տեղի են ունենում փոքր ֆորմատի կենդանի երաժշտական ելույթներ տարբեր երաժիշտների մասնակցությամբ: 

Այս նախաձեռնությունը նպատակ ուներ ստեղծել մշակութային նոր և ակտիվ միջավայր հանրային տարածքներում և աշխուժացնել քաղաքի մշակութային կյանքը՝ հաղորդելով դրական էմոցիաներ քաղաքի բնակիչներին: Բացի այդ, նախագիծը նաև նպաստեց երիտասարդ տաղանդավոր երաժիշտների բացահայտմանը՝ տրամադրելով նրանց անվճար բեմահարթակ և հնարավորություն տալով հանդես գալու փոքր ֆորմատի երաժշտական ելույթներով և ներկայացնելու իրենց տաղանդն ու արվեստը։ 

«Կերոն» հիմնադրամի կողմից հայտարարված բաց մրցույթին դիմել էին ավելի քան 100 երաժիշտներ և խմբեր: Նախագծի ամբողջ ընթացքում ելույթ են ունեցել 16 նոր ծագող տաղանդաշատ բենդեր, որոնց թվում և սիրված կատարողներ:  

Ծրագրին մասնակցած որոշ երաժիշտներ արդեն իսկ ստացել են նոր համագործակցության հրավերներ, ինչը ևս մեկ անգամ վկայում է նախագծի հաջողության ու կարևորության մասին։

YereOne Project խմբի հերթական երաժշտական կատարման ընթացքում Արամ MP3-ը անճանաչելի կերպարով հայտնվեց հավաքված ամբոխում, այնուհետև միացավ երաժիշտներին և զարմացրեց ներկաներին իր ելույթով: 

Շարունակելով երևանյան մետրոյում ստեղծել անկրկնելի երաժշտական մթնոլորտ՝ փետրվարի 27-ին «Կերոն» հիմնադրամը  սիրված երգիչ Արամ MP3-ի հետ միասին մեծ անակնկալ մատուցեց Երևանի մետրոյի ուղևորներին:    

«Երաժշտական մետրո» նախագծի եզրափակիչ համերգը նշանավորվեց Հանրային հեռուստաընկերության և «Կերոն» զարգացման հիմնադրամի համագործակցությամբ. Ապրիլի 22-ին կայացավ Եվրատեսիլ 2025-ի Հայաստանի պատվիրակի՝ Պարգի համերգը:    

Այցելուները և Պարգի երկրպագուները դրական հույզերով և ջերմ ընդունելությամբ դիմավորեցին երգչին՝ ոգևորելով և ձայնակցելով նրան: