logo background

ԵՊԲՀ գրադարանի վերակառուցում

Նպատակ

Ստեղծել ժամանակակից գրադարան, որը կծառայի որպես կրկնօրինակվող մոդել՝ աջակցելով ուսանողների կրթական ձգտումներին, խթանելով գիտահետազոտական աշխատանքները և բարձրացնելով Երևանի պետական բժշկական համալսարանի հեղինակությունը՝ որպես բժշկական կրթության առաջատար հաստատություն 

Նախագծի կատեգորիա՝
Զարգացման և աջակցության նախաձեռնություններ

Գործընկերներ՝
Երևանի պետական բժշկական համալսարան, Defesche van den Putte

Տևողություն՝
Հունիս 2024 – Փետրվար 2026

Երևանի պետական բժշկական համալսարանի գրադարանի վերակառուցումը նպատակ ունի այն վերափոխել ժամանակակից և ոգեշնչող ուսումնական ու հետազոտական միջավայրի: Նախագիծը ներառում է բաց և փակ դահլիճների ստեղծում, նորագույն տեխնոլոգիաների ներդրում և հարմարավետ հանգստի գոտիների ձևավորում՝ ամբողջն ուղղված ուսումնական գործընթացի բարելավմանը:

Երևանի պետական բժշկական համալսարանը հայտնի է իր բարձրորակ կրթությամբ, ունի ավելի քան 8,000 ուսանող՝ ներառյալ երիտասարդներ մոտ 32 երկրներից։  Կարևորելով համալսարանի հետազոտական և ակադեմիական նյութերի տպավորիչ հավաքածուն՝ այս նախագիծը նպատակ ունի արդիականացնել գրադարանը, առավել արդյունավետ դարձնել առկա ռեսուրսների հասանելիությունը և մոտիվացնող ուսումնական միջավայր ստեղծել:

Օգոստոսին  հայտարարված ճարտարապետական մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց  Defesche van den Putte (DVDP) նիդեռլանդական ճարտարապետական ընկերությունը, որը հայտնի է իր բազմաբնույթ նորարարական նախագծերով քաղաքաշինության, կրթական, մշակութային ոլորտներում: Նրանց նախագծերի  շարքում են Ռոտերդամի Էրազմուս համալսարանի, Մաստրիխտի համալսարանի և Հաագայի թագավորական գրադարանները: Սեպտեմբերին DVDP ընկերության ներկայացուցիչների, «Կերոն» զարգացման հիմնադրամի և Երևանի պետական բժշկական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր, կատարվեց շրջայց ապագա գրադարանի տարածքով և քննարկվեցին վերակառուցման աշխատանքների  բոլոր մանրամասները  և համագործակցության հետագա փուլերը: