
«Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոց
Նպատակ
Աջակցել «Մատենա»-ին՝ դառնալու Հայաստանի և տարածաշրջանի առաջատար մասնագիտական կրթական կենտրոններից մեկը, ձևավորել դինամիկ ուսուցման միջավայր, որը կփոխանցի կիրառական գիտելիք և հմտություններ կյանքի մարտահրավերները հաղթահարելու համար, ինչպես նաև ստեղծել նոր հնարավորություններ անձնական և մասնագիտական աճի համար՝ հնարավորություն տալով մասնակիցներին հաջողությունների հասնել իրենց աշխատանքում և նպաստել Հայաստանի կայուն զարգացմանը տարբեր ոլորտներում
Նախագծի կատեգորիա՝ Զարգացման և աջակցության նախաձեռնություններ
Գործընկերներ՝ «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոց
Տևողություն՝ 2024-ից ընթացիկ
«Կերոն» զարգացման հիմնադրամի գործունեության առանցքային ոլորտներից է կրթությունը, ուստի նպատակ ունենալով խթանել կրթական և նորարարական գաղափարներով համայնքի ձեւավորմանը, հիմնադրամը համագործակցում է «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի հետ:
Կերոն զարգացման հիմնադրամը «Մատենա»-ի գլխավոր աջակիցներից է հիմնադրման օրվանից: Այս համագործակցությունն ընդգծում է հիմնադրամի նվիրվածությունը կրթության խթանման և մասնագետների զարգացման գործին:
- «Մատենա»-ն համագործակցում է աշխարհի լավագույն 20 բիզնես դպրոցներից 6-ի հետ՝ ըստ Financial Times-ի դասակարգման:
- Առ այսօր ավելի քան 200 կազմակերպությունների ներկայացուցիչներ են մասնակցել Մատենայի ծրագրերին:
- Մատենա ակումբը ունի շուրջ 360 անդամներ և իրականացնում է շրջանավարտների բիզնես և սոցիալական ծրագրեր։
- «Մատենա» — ն համատեղ ծրագրեր է իրականացնում Գերմանիայի #1 բիզնես դպրոցի՝ «ESMT Berlin»-ի հետ
- «Մատենա» բիզնես դպրոցըգտնվում է Բաղրամյան փողոցի պատմական առանձնատանը ՝ կառուցված 40-ական թվականներին։ Առանձնատունը նախագծվել է հայ ճարտարապետ Կորյուն Հակոբյանի կողմից։
