Մասնակցիր Էլինա Ավանեսյանի և Ալինա Չարաևայի վարպետաց դասին Ծաղկաձորում։
Սեպտեմբերի 5-ին «Կերոն» զարգացման հիմնադրամի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի կունենա հատուկ հանդիպում Հայաստանը միջազգային մրցաշարերում ներկայացնող թենիսիստուհիներ Էլինա Ավանեսյանի և Ալինա Չարաևայի հետ։
Վարպետաց դասի ընթացքում երեխաները հնարավորություն կունենան անձամբ հանդիպելու մարզիկներին, լուսանկարվելու նրանց հետ, ծանոթանալու նրանց սպորտային ճանապարհին և ստանալու թենիսի գործնական խորհուրդներ։
Միջոցառումը նախատեսված է երեխաների և պատանի մարզիկների համար։ Մասնակցությունն անվճար է և հասանելի պարտադիր գրանցմամբ։
Եթե ցանկանում եք մասնակցել վարպետաց դասին որպես խաղացող, խնդրում ենք հետևել պահանջներին՝
- Հագնել սպորտային հագուստ և հարմարավետ սպորտային կոշիկներ
- Ունենալ սեփական թենիսի ռակետ
Տրանսպորտը տրամադրվում է անվճար`
Մասնակիցների համար կտրամադրվի տրանսֆեր Երևան — Ծաղկաձոր — Երևան։
Գրանցումը պարտադիր է`
Ձեր մասնակցությունը ամրագրելու համար խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված հարցաթերթիկը մինչև Օգոստեսի 30, 2026թ.։