«Կերոն» զարգացման հիմնադրամը հայտարարում է Ռուսական Արվեստի Թանգարանի հետ իր համագործակցության միասին
«Կերոն» զարգացման հիմնադրամը, որի գործունեության կարևոր մասն է նաև մշակութային ժառանգության պահպանումն ու հայկական մշակույթի տարածումը, հպարտությամբ հայտարարում է Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հետ նոր համագործակցության մասին։ Այն մեկնարկել է 2024 թվականին՝ նպատակ ունենալով բարձրացնել թանգարանի ճանաչելիությունը և խթանել հանրային հետաքրքրությունը նրա բացառիկ հավաքածուի նկատմամբ:
1980 թվականին հիմնադրված Ռուսական արվեստի թանգարանը հիմնված է վաստակաշատ բժիշկ, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի անձնական հավաքածուի վրա։ Թանգարանը ցուցադրում է ռուսական մշակույթի արծաթե դարաշրջանի աշխատանքները, մի ժամանակաշրջան, որը հայտնի է որպես ռուսական «մշակութային վերածնունդ»: Այս տարի թանգարանը նշում է հիմնադրման 40 և պրոֆեսոր Աբրահամյանի 125-ամյակը, ինչը հատկապես նշանակալից է դարձնում այս համագործակցությունը։
«Կերոն» զարգացման հիմնադրամը հանձնառու է պահպանելու Հայաստանի մշակութային արժեքները և ապահովելու, որ դրանք շարունակեն ոգեշնչել ապագա սերունդներին:
Այս առաքելության շրջանակներում հիմնադրամը մեկնարկել է երկու հետաքրքիր նախաձեռնություն.
- Երաժշտական ուրբաթներ. Յորաքանչյուր ուրբաթ երեկոյան ժամը 20:00-ին թանգարանի առջևի հատվածում հնչում է դասական և ժամանակակից երաժշտություն` կենդանի կատարմամբ՝ ստեղծելով մշակութային աշխույժ մթնոլորտ Երևանում: Այս համերգների նպատակն է տոնել տարածաշրջանի հարուստ երաժշտական ժառանգությունը:
- Ստեղծագործական շաբաթներ. Յուրաքանչյուր շաբաթ օրը ժամը 11:00-ին թանգարանի դիմաց անցկացվում են բացօթյա վարպետության դասեր երեխաների համար, որոնք նպատակ ունեն խրախուսել երիտասարդ սերնդի շրջանում գեղարվեստական ներգրավվածությունը՝ խթանելով սերը դեպի արվեստ և ստեղծագործական ինքնարտահայտում։
Այս նախաձեռնություններով «Կերոն» զարգացման հիմնադրամը նպաստում է նրան, որ Ռուսական արվեստի թանգարանը մնա Հայաստանի մշակութային միջավայրի դինամիկ և անբաժանելի մասը։
Հետևեք «Կերոն» զարգացման հիմնադրամին և Ռուսական արվեստի թանգարանին՝ տեղեկացված լինելու առաջիկա իրադարձությունների և նախաձեռնությունների մասին: