«Կերոն» զարգացման հիմնադրամը կազմակերպեց «Կասկադի սիմֆոնիա» ֆլեշմոբը Երևանի կենտրոնում
«Կերոն» զարգացման հիմնադրամը, առաջնահերթություն տալով Երևանում մշակութային կյանքի ակտիվության և համայնքի ներգրավվածության բարձրացմանը և գիտակցելով այնպիսի խորհրդանշական տարածքների և մշակութային կենտրոնների կարևորությունը, ինչպիսին է Կասկադը, մայիսի 18-ին հաջողությամբ նախաձեռնեց «Կասկադի սիմֆոնիա» ֆլեշմոբը։
Թանգարանների միջազգային օրվան և համաեվրոպական «Թանգարանների գիշերին» համահունչ այս ուշագրավ իրադարձությունը ընդգծում է հիմնադրամի միտումը՝ տոնելու հայկական արվեստն ու ժառանգությունը նորարար նախաձեռնությունների միջոցով:
«Կասկադի սիմֆոնիա» ֆլեշմոբը Կասկադի խորհրդանշական տարածքը վերածեց մշակութային արտահայտման դինամիկ կենտրոնի: Իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անակնկալ ելույթը գերեց ներկաներին՝ երեկոն վերածելով երաժշտության անմոռանալի տոնի:
Այս ֆլեշմոբը վկայում է «Կերոն» զարգացման հիմնադրամի նվիրվածության մասին՝ խթանելու մշակութային արժեքները և հիշարժան պահեր նվիրելու ինչպես բնակիչներին, այնպես էլ այցելուներին:
«Կասկադի սիմֆոնիայի» նման միջոցառումները կարևոր նշանակություն ունեն Երևանի մշակութային արժեքների լուսաբանման գործում»,- նշում է «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը: «Մենք ոգևորված ենք՝ տեսնելով հանրության դրական արձագանքը և շարունակելու ենք մեր ջանքերը մեր քաղաքի մշակութային միջավայրի բարելավման գործում»:
Միջոցառումը ոչ միայն տոնեց հայկական արվեստն ու ժառանգությունը, այլև ընդգծեց Կասկադի, որպես խորհրդանշական տարածքի և մշակութային կենտրոնի կարևորությունը։ «Կերոն» զարգացման հիմնադրամը, այս պատմական վայրը վերածելով արվեստի աշխույժ բեմի, շարունակում է հետամուտ լինել երեւանցիների կյանքը հարստացնող նորարարական մշակութային նախաձեռնություններին։
«Կերոն» զարգացման հիմնադրամի և առաջիկա միջոցառումների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք keronfoundation.am: