«Կերոն» զարգացման հիմնադրամը կմիանա «Ազնավուր» հիմնադրամին որպես գլխավոր գործընկեր

«Կերոն» զարգացման հիմնադրամը կմիանա «Ազնավուր» հիմնադրամին որպես գլխավոր գործընկեր

«Կերոն» զարգացման հիմնադրամը մեծ հպարտությամբ հայտարարում է «Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության մասին՝ որպես Շառլ Ազնավուրի հարյուրամյակի տոնակատարության միջոցառումների գլխավոր գործընկեր:

Լեգենդար Շառլ Ազնավուրը, ով աշխարհով մեկ հայտնի է իր երաժշտությամբ, մարդասիրական գործունեությամբ և ամուր հայկական արմատներով, անջնջելի հետք է թողել իր անմահ երգերով և յուրօրինակ արտիստիկ ոճով։ Նրա ազդեցությունը չի ճանաչում սահմաններ ու սերունդներ՝ դարձնելով նրան հանճարեղ գործիչ  ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ աշխարհում: Հայաստանում Ազնավուրին ընդունում են ոչ միայն որպես ականավոր արտիստ, այլ նաև որպես ազգային հերոս, ով սատարել և աջակցել է Հայաստանին ամենադժվարին պահերին։

Շառլ Ազնավուրի 100-ամյակի կապակցությամբ «Ազնավուր» հիմնադրամը նախատեսել է մի շարք տոնակատարություններ Ֆրանսիայում, Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Այս միջոցառումները նպատակ ունեն հարգանքի տուրք մատուցել Ազնավուրի բազմազան ժառանգությանը և անհերքելի ազդեցությանը մշակույթի և մարդասիրական ջանքերի վրա ամբողջ աշխարհում:

Հիշատակի տոնակատարությունների կարևոր իրադարձություններից էր մայիսի 22-ին Երևանի Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի ունեցած բացօթյա համերգը: Միջոցառման ընթացքում  հնչեցին նրա երաժշտական ​​հանճարը ցուցադրող կատարումներ: Ֆրանսիացի ճանաչված դաշնակահար Էրիկ Բերշոն, ով երկար տարիներ նվագակցել է Ազնավուրին, հատուկ հյուրի կարգավիճակով զարդարեց համերգը՝  էլ ավելի զգացմունքային դարձնելով երեկոն:

«Ազնավուր» հիմնադրամի հետ այս համագործակցությունը մեզ թույլ է տալիս միասին նշելու Շառլ Ազնավուրի ուշագրավ կյանքն ու ներդրումը և շարունակել նրա բարեգործական ժառանգությունը», — նշեց «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը։

«Կերոն» զարգացման հիմնադրամի և «Ազնավուր» հիմնադրամի համագործակցությունն արտացոլում է այն միասնական ձգտումը, որն ուղղված է մշակութային ժառանգության արժևորմանն ու  խթանմանը և մարդասիրական նպատակների առաջխաղացմանն ամբողջ աշխարհում:

Առաջիկա միջոցառումների և նախաձեռնությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք keronfoundation.am։