«Կերոն» զարգացման հիմնադրամի թիմը միացել է դեպի Արագած բարեգործական վերելքին
«Կերոն» զարգացման հիմնադրամի թիմը օգոստոսի 24-ին մասնակցեց 4090 կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված բարեգործական վերելքին դեպի Արագած: Այս միջոցառումն ավելին է, քան ուղղակի ֆիզիկական փորձություն. այն խորհրդանշում է պատերազմի մասնակից տղաների համար կյանքի և կրթական հնարավորությունների նոր փուլ:
Գիտակցելով պատերազմի հերոսների անգնահատելի ներդրումը՝ 4090 բարեգործական հիմնադրամը ստեղծվել է կրթական հնարավորություններ ընձեռելու նրանց, ովքեր մասնակցել են 2016 և 2020 թվականների պատերազմներին և հետագա մարտական գործողություններին:
«Կերոն» զարգացման հիմնադրամի թիմը մեծ ուրախությամբ միացավ այս տարվա վերելքին: Մասնակցությունն այս միջոցառմանը մեր թիմի համար քայլ էր աջակցելու նախաձեռնությանը, որը պատերազմի հերոսներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել կրթություն և հաջողության հասնելու անհրաժեշտ ռեսուրսներ:
Այս տարվա բարեգործական վերելքը համախմբեց մոտ 100 անհատների և կազմակերպությունների, որոնց շնորհիվ հավաքագրվեց ավելի քան 1 մլն դրամ:
4090 բարեգործական հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնել «Կերոն» զարգացման հիմնադրամին իր ներգրավվածության համար: Իրինա Փահլևանյանը՝ 4090 հիմնադրամի գործադիր տնօրենը, իր խոսքում նշել է. «Մենք շնորհակալ ենք «Կերոն» զարգացման հիմնադրամի թիմին աջակցության և այս տարվա բարեգործական վերելքին մասնակցության համար: Կրթության և Հայաստանի բարելավման հանդեպ նրանց նվիրվածությունը լիովին համապատասխանում է մեր առաքելությանը: Բոլորիս կատարած յուրաքանչյուր քայլ նպաստում է հիմնադրամի հիմնանպատակին՝ աջակցել պատերազմի մասնակից ուսանողներին փոխել իրենց կյանքի որակը կրթության միջոցով»։