
Անանորյա հեքիաթ Գյումրիում
Ամանորին ընդառաջ «Կերոն» զարգացման հիմնադրամը հիշարժան ու տպավորիչ օր պարգևեց «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի կողմից իրականացվող «Համակարգային խնդիրների վերհանում. Աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում աջակցություն ստացող երեխաներին:
Դեկտեմբերի 26-ին ծրագրի մասնակից 100 երեխաներն այցելեցին Գյումրու Բարեկամության այգի, որտեղ հանդիպեցին Ձմեռ պապիկին և ուրախ ժամանակ անցկացրին սահադաշտում և խաղասրահում:
Երեխաները նաև նվերներ ստացան, որոնք մեծ սիրով և պատրաստակամությամբ տրամադրել էր «Դարոյնք» ընկերությունը:
Այս միջոցառումը ոչ միայն սեր ու ջերմություն պարգևեց երեխաներին, այլև ամրապնդեց հույսն ու հավատը ապագայի հանդեպ:
Տոները մեզ հնարավորություն են տալիս միասին պարգևել ժպիտներ։