ՖՐԱՆՍԻԱՅԻ ԹԵՆԻՍԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
«Կերոն» զարգացման հիմնադրամը (ՀՎՀՀ՝ 02907265, հասցե՝ ՀՀ, ք. Երևան 0002, Պուշկինի փող. 38), առաջնորդվելով հիմնադրամի կանոնադրությամբ, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով, կազմակերպում է Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության մասնակցության վիճակահանություն՝ հետևյալ պայմաններով.
1. Հիմնական հասկացություններ
1.1. Սույն կանոններում ստորև նշված հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.
(i) «Վիճակահանություն» նշանակում է Ֆրանսիայում թենիսի բաց առաջնության մասնակցության վիճակահանություն,
(ii) «Կազմակերպիչ» նշանակում է «Կերոն» զարգացման հիմնադրամը (ՀՎՀՀ՝ 02907265, հասցե՝ ՀՀ, ք. Երևան 0002, Պուշկինի փող. 38),
(iii) «Կանոններ» նշանակում է Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության մասնակցության վիճակահանության սույն կանոնները,
(iv) «Մասնակից» նշանակում է Վիճակահանության պայմաններին բավարարող և մասնակցության հայտ ներկայացրած յուրաքանչյուր ֆիզիկական անձ,
(v) «Հաղթող» նշանակում է պատահականության սկզբունքով ընտրություն կատարող ավտոմատացված ծրագրի միջոցով որպես հաղթող ճանաչված Մասնակիցը։
2. Մասնակցության կարգը և պայմանները
2.1. Վիճակահանությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած անձինք , ովքեր միաժամանակ բավարարում են հետևյալ բոլոր պայմաններին.
(i) ունեն Շենգենյան վիզա՝ վավեր առնվազն մինչև 2025 թվականի մայիսի 28-ը։
(ii) «Instagram» սոցիալական հարթակում հետևում են @keronfoundation, @flyone, և @levontravel էջերին։
2.2. Վիճակահանությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025 թվականի մայիսի 01-ը մասնակցության հայտ ներկայացնել հետևյալ հղմամբ` https://keronfoundation.am/hy/roland-garros-2025/՝ լրացնելով բոլոր պարտադիր դաշտերը։ Հայտի գրանցումից հետո յուրաքանչյուր Մասնակցի տրամադրվում է հերթական նույնականացման համար։
2.3. 2025 թվականի մայիսի 01-ից ուշ ներկայացված հայտերը ենթակա չեն դիտարկման։
2.4. Հայտը ներկայացնելով Մասնակիցը հավաստում է, որ բավարարում է Վիճակահանությանը մասնակցության բոլոր պայմաններին։
2.5. Յուրաքանչյուր անձ կարող է ներկայացնել միայն 1 (մեկ) մասնակցության հայտ։
2.6. Վիճակահանությանը չեն կարող մասնակցել Կազմակերպչի աշխատողները, աշխատողների ընտանիքի անդամները, Վիճակահանության կազմակերպմանը ներգրավված անձինք։
2.7. Կազմակերպիչն իրավունք ունի դադարեցնել Մասնակցի մասնակցությունը Վիճակահանությանը, եթե վերջինս խախտում է սույն Կանոնները կամ տրամադրում է կեղծ/անվավեր տվյալներ։
3. Հաղթողի ընտրության կարգը և շահումը
3.1. Վիճակահանության Հաղթողն ընտրվում է պատահականության սկզբունքով ընտրություն կատարող ավտոմատացված ծրագրի միջոցով։
3.2. Հաղթողի ընտրությունը տեղի է ունենում 2025 թվականի մայիսի 1-5-ն ընկած ժամանակահատվածում։
3.3. Հաղթողի անունը հրապարակվում է «Instagram» սոցիալական հարթակում Կազմակերպչի պաշտոնական՝ @keronfoundation էջում։
3.4. Կազմակերպիչը կապ է հաստատոմ Հաղթողի հետ՝ ըստ մասնակցության հայտում նշված տվյալների, իսկ Հաղթողը պարտավորվում է հաստատել շահման ընդունումը՝ այդ պահից սկսած 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում։
3.5. Շահման ընդունումը հաստատելու համար Հաղթողը պարտավորվում է ներկայացնել հետևյալ տվյալները և փաստաթղթերը՝
(i) Անուն, ազգանուն,
(ii) Ծննդյան օր,
(iii) Նույնականացման քարտ կամ անձնագիր՝, գործող Շենգենյան վիզայով, որը վավեր է առնվազն մինչև 2025 թվականի մայիսի 28-ը
(iv) Շահումն ընդունելու վերաբերյալ գրավոր հաստատում:
3.6. Հաղթողը կարող է շահումն ընդունել միայն ամբողջությամբ։ Շահման մասնակի ընդունումը համարվում է դրանից հրաժարում՝ բացառությամբ Կազմակերպչի հետ համաձայնեցված դեպքերի։
3.7. Վիճակահանության արդյունքներն ամփոփվում են 2025 թվականի մայիսի 05-ին՝ Հաղթողի նույնականացումից հետո։
3.8. Եթե Հաղթողի որոոշումից հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում Կազմակերպչին չի հաջողվում կապ հաստատել նրա հետ, կամ եթե Հաղթողը հրաժարվում է շահումն ընդունելուց, կամ Կազմակերպիչը պարզում է, որ վերջինս չի բավարարում Վիճակահանության մասնակցության պայմաններին, ապա Վիճակահանության արդյունքները չեղարկվում են և անցկացվում է նույն սկզբունքով նոր Վիճակահանություն՝ 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում։
3.9. Վիճակահանության շրջանակներում Կազմակերպչի և Կազմակերպչի գործընկերների կողմից տրամադրվող շահումը բաղկացած է հետևյալից.
(i) Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության մեկ հանդիպման մասնակցության 2 (երկու) տոմս՝ 2025 թվականի մայիսի 25-ից 2025 թվականի մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածի համար,
(ii) Երևան-Փարիզ-Երևան երկկողմանի թռիչքի 2 (երկու) ավիատոմս (մեկնումը՝ 2025 թվականի մայիսի 24, վերադարձը՝ 2025 թվականի մայիսի 27),
(iii) 3 գիշեր հյուրանոցային կացություն Փարիզում 2 (երկու) անձի համար՝ երկտեղանոց համարում,
(iv) Մրցաշարի ընթացքում հանդիպում Էլինա Ավանեսյանի հետ։
3.10. Շահումն ընդունելով Հաղթողը պարտավորվում է՝
(i) Կազմակերպչի ուղղորդմամբ մասնկացել հարցազրույցների, լուսաբանման հրապարակումների կամ այլ հանրային միջոցառումների,
(ii) մրցաշարի վայրից սոցիալական հարթակներում տեղադրել հրապարակումներ, լուսանկարներ կամ տեսանյութեր,
(iii) տրամադրել հետադարձ կապ ուղևորության վերաբերյալ։
3.11. Հաղթողը տալիս է իր անհետկանչելի համաձայնությունը, որ իր անունը, պատկերը, հարցազրույցները, լուսանկարները և տեսանյութերը կարող են օգտագործվել Կազմակերպչի կողմից՝ շահումը լուսաբանելու նպատակով։
3.12. Վիճակահանության արդյունքներն հանդիսանում են վերջնական և ենթակա չեն բողոքարկման:
3.13. Հաղթողն ինքնուրույն պատասխանատվություն է կրում շահումից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի (ներառյալ՝ անձնագիր և գործող Շենգեն վիզա) իր մոտ առկայության համար։ Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում շահումից օգտվելու անհնարինության համար՝ փաստաթղթերի բացակայության կամ մուտքի մերժման պարագայում։
3.14. Շահումը որևէ պարագայում չի կարող փոխարինվել դրամական փոխհատուցմամբ կամ այլ ծառայություններով։
3.15. Հաղթողը պարտավորվում է վերադառնալ ՀՀ՝ վերադարձի տոմսում նշված օրը։ Շահումն օգտագործելու ընթացքում Հաղթողը պարտավոր է պահպանել Շենգենյան գոտու վիզային ռեժիմը։ Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում, եթե Հաղթողը խախտի մուտքի/վիզայի պայմանները, չվերադառնա ՀՀ կամ իր գործողություններով առաջացնի իրավական հետևանքներ կամ պատասխանատվություն, ներառյալ՝ վիզայի չեղարկում, մուտքի արգելք կամ վարչական պատասխաանատվություն։
3.16. Կազմակերպիչը և վերջինիս գործընկերները պատասխանատվություն չեն կրում այն խնդիրների համար, որոնք կարող են առաջանալ շահումից օգտվելու ընթացքում՝ ներառյալ՝ ճանապարհորդության հետ կապված ուշացումներ, չեղարկումներ, երրորդ անձանց կողմից սահմանված սահմանափակումներ, որոնք դուրս են Կազմակերպչի վերահսկողությունից։
4. Մասնակցության համաձայնությունը և տվյալների մշակումը
4.1. Մասնակցության հայտ ներկայացնելով Մասնակիցը հայտնում է իր համաձայնությունը սույն Կանոններին։
4.2. Սույն Կանոնները հրապարակային են և Վիճակահանության ողջ ընթացքում հասանելի են Կազմակերպչի պաշտոնական կայքէջում՝ www.keronfoundation.am։
4.3. Կազմակերպիչն իրավունք ունի միակողմանի փոփոխություններ կատարել Կանոններում։ Կանոնների փոփոխված տարբերակն անմիջապես հասանելի է դառնում Մասնակցին Կազմակերպչի պաշտոնական կայքէջում՝ www.keronfoundation.am։
4.4. Կանոնների փոփոխությունները համարվում են համաձայնեցված Մասնակցի հետ, եթե վերջինս չի դադարեցնում իր մասնակցությունը Վիճակահանությանը։
4.5. Մասնակցության հայտ ներկայացնելով Մասնակիցը Կազմակերպչին տալիս է Վիճակահանության շրջանակներում իր անձնական տվյալների հավաքագրման, մշակման և օգտագործման համաձայնություն։ Կազմակերպիչը պարտավորվում է անձնական տվյալների հավաքագրումը, մշակումն ու օգտագործումն իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։
4.6. Մասնակիցն իրավունք ունի ցանկացած պահի դադարեցնել իր մասնակցությունը վիճակահանությանը՝ այդ մասին նամակ ուղարկելով info@keronfoundation.am էլեկտրոնային հասցեին։