hero am

«Կերոն» զարգացման հիմնադրամը շուտով նշում է իր գործունեության երկու տարին, և շարունակելով Ձեզ զարմացնելու մեր ցանկությունը, տարեդարձը տոնելու ենք յուրահատուկ ձևով՝ այն վերածելով հիշարժան և ոգեշնչող փորձառության։ Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 16-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքում։

Ընդամենը 126 հյուր, պատմամշակութային միջավայր, նրբաճաշակ գալա ընթրիք, իմերսիվ փորձառություն և փշաքաղության հասցնող տպավորություններ։ Տոմսերը և երեկոյի վերաբերյալ բոլոր մանրամասները կուղարկվեն միայն նվիրատվություն կատարած հյուրերին։ Սիրով կսպասենք Ձեզ ապրիլի 16-ին ժամը 19:30-ին միասին նշելու «Կերոն» հիմնադրամի անմոռանալի տարեդարձը։