Երիտասարդ դերասան Մհեր Զաքարյանը տարիներ շարունակ հանդես է եկել Մոսկվայի ակադեմիական երգիծական և Մոսկվայի ժամանակակից դրամայի թատրոններում: Նա զուգահեռաբար ուսումնասիրել է ոլորտի ռուսական, բրիտանական և ֆրանսիական մոտեցումները, և այսօր պատրաստ է իր կուտակած հարուստ փորձը ներդնել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Ռեժիսուրա» կրթական ծրագրի հեռակա կուրսի ղեկավարման մեջ:
«Տաղանդների ֆոնդ» նախագծին միանալով՝ Մհերը կհամագործակցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ՝ իր փորձով նպաստելով ոլորտի զարգացմանը։ Համագործակցության շրջանակում նա կզարգացնի ռեժիսուրայի բաժնի դասավանդման մեթոդաբանությունը, կապահովի հեռակա ռեժիսուրայի բաժնի գործունեությունը, ինչպես նաև, հանդիսանալով երիտասարդական թատրոնի գեղարվեստական ղեկավար, կկազմակերպի նորարարական բեմադրություններ։
Մհերը ջանում է ընդլայնել դերասանական կրթության և պրոֆեսիոնալ պատրաստվածության զարգացումը Հայաստանում՝ ձևավորելով նորարարական մեթոդներով աշխատող երիտասարդ սերունդ։
alt="Մհեր Զաքարյան" class="mob-img hidden" style="display: none;">