Գիլյերմո Մասիա

Գիլյերմո
Մասիա

Հարվածային գործիքներ

Իսպանիայից

Ներկայումս աշխատում է
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում

2.2

Գիլեռմո Մասիա Սալոմը իսպանացի տիմպանահար և հարվածային գործիքների երաժիշտ է, ով ներկայումս բնակվում և ստեղծագործում է Երևանում։ Նա կրթություն է ստացել Եվրոպայի մի շարք հեղինակավոր երաժշտական հաստատություններում, այդ թվում՝ Մադրիդի Թագավորական կոնսերվատորիայում, MUSIKENE-ում և Մաստրիխտի կոնսերվատորիայում։ Ուսանել է աշխարհահռչակ մասնագետների մոտ, ինչպեսիք են՝ Ռեյմոնդ Քուրդսի (Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբ, Լուցեռնի փառատոն, Բայրոյթի փառատոնային նվագախումբ) և Խավիեր Ասանզայի (Փարիզի նվագախումբ) մոտ։

Գիլեռմոն հանդես է եկել մի շարք նշանավոր նվագախմբերի հետ, այդ թվում՝ Իսպանիայի ազգային նվագախումբ (OCNE), Հեսենի պետական թատրոն (Վիսբադեն), Աախենի սիմֆոնիկ նվագախումբ։ Համագործակցել է ճանաչված դիրիժորների հետ՝ Թեոդոր Կուրենտսիս, Քրիստոֆ Էշենբախ, Դավիդ Աֆքհամ, Խոսեպ Պոնս, Ալոնդրա դե լա Պառա։

Իր կարիերայի սկզբում եղել է մի շարք երիտասարդական նվագախմբերի հիմնական անդամ՝ JONDE, NJO և GMJO։ Գիլեռմոն համատեղում է տեխնիկական վարպետությունն ու միջազգային փորձը՝ բեմում ունենալով հզոր ու նրբաճաշակ ներկայություն։

8

տարվա մասնագիտական փորձ որպես տիմպանահար և հարվածային գործիքների երաժիշտ

6

կարեւոր ձեռքբերում, ներառյալ՝ 2017 թ․ «Իսպանական երիտասարդ տաղանդներ» մրցույթի եզրափակիչ փուլում ընդգրկվելը, տիմպանի սոլո կատարում «Նիբելունգների մատանին» օպերայում (Վիսբադեն), մասնակցություն Զալցբուրգի 2022 թ․ փառատոնին

10+

միջազգային համագործակցություն, այդ թվում՝ OCNE, Հեսենի պետական նվագախումբ, Աախենի սիմֆոնիկ նվագախումբ, ինչպես նաև ժամանակակից երաժշտական համույթներ՝ Koan II և Plural Ensemble

quote

Այն նախագծում հանդես գալն ինձ ամենաշատը ոգեշնչում է նրանով, որ կարող եմ իմ երաժշտական մտքերը համադրել գործընկերներիս գաղափարների հետ և միասին ստեղծել երաժշտություն՝ երբեք չմոռանալով մեր հնչողության ինքնատիպությունը