Մարտինե Վառնիկ

Մարտինե
Վառնիկ

Հոբոյահար

Գերմանիայից

Ներկայումս աշխատում է
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում

3.2
3.3

Մարտինե Վառնիկը միջազգային ճանաչում ունեցող հոբոյահար է, ով իր կարիերայի ընթացքում աշպատել է նշանավոր նվագախմբերում Եվրոպայում, Ավստրալազիայում և Մերձավոր Արևելքում։ Ավարտելով ուսումը Մելբուռնում և Շտուտգարտում Գերմանիայի Ակադեմիական Փոխանակման Ծրագրի (DAAD) կրթաթոշակով՝ Մարտինեն դարձել է Շտուտգարտի կամերային նվագախմբի սոլիստ-հոբոյահարը, այնուհետև միացել Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի ակադեմիային։ Նա հանդես է եկել Մահլերի կամերային նվագախմբի, Բեռլինի Գերմանական օպերայի, Քաթարի ֆիլհարմոնիկ նվագախմբի և այլ նշանավոր կազմերի հետ։ Որպես կամերային երաժիշտ և հոգատար մանկավարժ՝ Մարտինեն ելույթ է ունեցել Եվրոպայի առաջատար փառատոններում, մասնակցել նորարարական երաժշտական նախագծերի և դասավանդել Բեռլինից մինչև Մասքաթի նվագախմբերում։
2023 թվականին Մարտինեն միացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին՝ որպես սոլո հոբոյահար՝ բերելով իր բազմամյա փորձը և համաշխարհային ճանաչումը հայաստանյան երաժշտական բեմ։

25+

տարվա մասնագիտական փորձ՝ որպես սոլո հոբոյահար և անգլիական գալարափողահար՝ աշխարհի տարբեր հեղինակավոր նվագախմբերում, այդ թվում՝ Պավո Յարվիի ղեկավարած Էստոնական փառատոնային նվագախմբում

40+

միջազգային նվագախմբեր, որոնց շարքում են՝ Բեռլինի ֆիլհարմոնիկը, Համբուրգի օպերայի նվագախումբը, Սիդնեյի սիմֆոնիկ նվագախումբը, Բեռլինի ռադիո սիմֆոնիկ նվագախումբը, Քյոլնի WDR սիմֆոնիկը, Մալայզիայի ֆիլհարմոնիկը և Բիրմինգհեմի քաղաքային նվագախումբը (CBSO)

10+

սոլո կատարումներ՝ նշանավոր դահլիճներում, ինչպես օրինակ՝ Շտուտգարտի Liederhalle, Վիեննայի Konzert­haus, Բեռլինի ֆիլհարմոնիա, և Մասքաթի Թագավորական օպերային թատրոն

quote

Մարդիկ հաճախ հարցնում են՝ ինչպես եմ ընտրել հոբոյը, և ես պատասխանում եմ՝ ես չեմ ընտրել նրան, նա է ընտրել ինձ։ Նույն կերպ է եղել նաև Հայաստանի և այս նվագախմբի հետ։ Առաջին փորձից մինչև հնչող Կոմիտասի մեղեդիները, ինչ-որ բան այստեղ գերեց սիրտս, դեռ նախքան այս ամենի իմ գիտակցումը