«Կերոն» զարգացման հիմնադրամի համագործակցության մեկնարկը Ալպբախի Եվրոպական ֆորումի հետ
«Կերոն» զարգացման հիմնադրամի աջակցությամբ ևս մեկ հայ ուսանող հնարավորություն ստացավ մասնակցել այս տարվա Ալպբախի Եվրոպական ֆորումին, որը տեղի ունեցավ 2024 թ.-ի օգոստոսի 17-ից 30-ը։ 1945 թվականից կազմակերպվող այս ամենամյա մեծ միջոցառումը, միավորելով տարբեր ոլորտներից ազդեցիկ գործիչների, դարձել է Եվրոպայի ապագայի կերտման կատալիզատոր միասնական Եվրոպա ստեղծելու և նրա մշակութային էկոհամակարգը հարստացնելու համար:
Համագործակցության արդյունքում ֆորում մեկնած երիտասարդը Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Սերգեյ Բադալյանն է, ով հնարավորություն ստացավ ամբողջությամբ ներգրավվել ֆորումի բարձր մակարդակի քննարկումներում: Այս հնարավորությունը Սերգեյին տվեց արժեքավոր միջազգային փորձ և մասնագիտական հմտություններ:
«Կերոն» զարգացման հիմնադրամը մտադիր է շարունակել համագործակցությունը Ալպբախի Եվրոպական ֆորումի հետ հետագա տարիներին՝ վկայելով միջազգային երկխոսության խթանման և հայ ուսանողներին ազդեցիկ առաջնորդներ դարձնելու նպատակների մասին: Այս նախաձեռնությունը նաև ամրապնդում է Հայաստանի ներկայությունը միջազգային երկխոսության հարթակներում և պաստում է մշակութային փոխանակմանը: