Սկսած 2008 թվականից Խուան Պարդոն եղել է կոնցերտմայստեր Մեքսիկայի տարբեր նվագախմբերի տրոմբոնահարների համար, իսկ 2018թ.-ից հանդիսանում է Հայաստանի ազգային ֆիհարմոնիկ նվագախմբի տրոմբոնահարների կոնցերտմայստերը: Տրոմբոնահար Խուանը հանդես է եկել աշխարհահռչակ դիրիժորների՝ ներառյալ Էդուարդ Թոփչյանի դիրիժորական ղեկավարության ներքո: Երաժշտությանը սիրահարված Պարդոն մենակատարել է ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Հարավային Կորեայի միջազգային փառատոններում և հանդես է եկել բազում անսամբլներում: Չսահմանափակվելով երաժշտի գործունեությամբ՝ Խուանը դասախոսել է Մեքսիկայի համալսարաններից մեկում, իսկ ավելի ուշ համագործակցել է «Brass Academy»-ի հետ: Փողային նվագարաններ արտադրող հեղինակավոր S.E. Shires Company-ի պաշտոնական արտիստը, «Կերոն» զարգացման հիմնադրամի հետ համագործակցելով, նպատակ ունի զարգացնել Հայաստանում երաժշտությունը և սերունդներին սովորեցնել, թե ինչպես է պետք է արժևորել այն:
alt="Խուան Պարդո Խիլ" class="mob-img hidden" style="display: none;">Խուան
Պարդո
Խիլ
Տրոմբոնահար
Իսպանիա
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
22
տարվա փորձառություն
2
վկայագիր (Մադրիդի կամերային երաժշտության մրցույթ 2020, Ալկանիսի կամերային երաժշտության մրցույթ 2017)
4
միջազգային փառատոն (Ռեդլենդսի տրոմբոնի միջազգային փառատոն, Հայաստանում տրոմբոնի միջազգային փառատոն, Vientos de la Montaña Brass Festival (Մեքսիկա), Busan Maru Festival (Հարավային Կորեա)
«Տրոմբոնահարի գործունեությանս ընթացքում հասկացել եմ, որ լավագույն երաժշտության հիմքում լավագույն աջակցությունն է: Իմ և «Կերոն» զարգացման հիմնադրամի միջև գործընկերությունը էական նշանակություն ունի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ժառանգությունը կենդանի պահելու և երաժիշտների գալիք սերունդներին այն ավանդելու դիտանկյունից»:
alt="Խուան Պարդո Խիլ" class="mob-img hidden" style="display: none;">