«Տաղանդների Ֆոնդ» նախագծի մասնակից Ջոն Բլոնդելլը «Կերոն» զարգացման հիմնադրամի հետ ձեռք բերած գործընկերության արդյունքում աշխատում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես բեմադրիչ: «Լիտ մուն» թատերական ընկերության ու Վերոնայի Շեքսպիրի Ֆրինջ փառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավարն ունի ավելի քան 110 ներկայացում, որոնք սիրվել են ԱՄՆ-ի, Եվրոպայի ու Ասիայի հանդիսատեսի կողմից: Նրա գործերում ներառված են հանրահայտ ստեղծագործություններ՝ «Համլետ», «Ռիչարդ Երրորդ», «Լիր արքա», «Քեռի Վանյա», «Ալիսը հրաշքների աշխարհում», «Ընկուզկոտրուկն ու մկների թագավորը», իսկ Երևանի Մայր թատրոնի հետ ունեցած համագործակցության գագաթնակետը «Էվրիդիկե» ներկայացումն է: Բլոնդելլի թատերական աշխատանքների հիմքում դասականների դրամատուրգիական և թատերական փորձարկումներն են, որի անբաժանելի մասն են մինիմալիզմը և պարզությունը:
alt="Ջոն Բլոնդելլ" class="mob-img hidden" style="display: none;">Ջոն
Բլոնդելլ
Բեմադրիչ և ուսուցիչ
ԱՄՆ
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
44
տարվա ռեժիսորական փորձ
41
տարվա դասավանդման փորձ
2
հիմնադրած թատրոն
1
թատերական փառատոնի հիմնադրում
2
թատերական փառատոնի համահիմնադրում
115
ներկայացում
65
միջազգային փառատոնի մասնակցություն
«Տարիներ ի վեր իմ տեսլականը թատերական նոր փորձառություն առաջարկելն է հանդիսատեսին՝ ընդլայնելով և խորացնելով համաշխարհային թատրոնի միջմշակութային ավանդույթների ըմբռնումը: Այստեղ՝ Հայաստանում, «Կերոն» զարգացման հիմնադրամն ինձ օգնում է լիովին իրագործել կարևոր առաքելությունս՝ ապահովելով մշակութային զարգացումը թատրոնի միջոցով»:
alt="Ջոն Բլոնդելլ" class="mob-img hidden" style="display: none;">