logo background

«ԱյբPRO» նախագծային ուսումնառության ծրագիրը Դիլիջանի ավագ դպրոցում

Նպատակներ` 

Հասանելի դարձնել «ԱյբPRO» նախագծային ուսումնառության մոդելը Դիլիջանի  ավագ դպրոցի աշակերտների համար՝ նրանց հնարավորություն տալով ձեռք բերել նախագծերի իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ ու մրցունակ հմտություններ: 

Նախագծի կատեգորիա՝
Զարգացման և աջակցության նախաձեռնություններ 

 

Գործընկերներ՝
«Այբ» կրթական հիմնադրամ 

 

Տևողություն՝
Օգոստոս 2025 – Հունիս 2026 

«ԱյբPRO» նախագծային ուսումնառության ծրագիրը նորարարական կրթական մոդել է, որը հիմնված է «սովորել անելով» սկզբունքի վրա։ Այն միաժամանակ նպաստում է սովորողների հմտությունների զարգացմանը և առարկայական գիտելիքների խորացմանը։ Ծրագիրը ներդրվել է «Այբ» դպրոցում 2015 թվականին և մինչ օրս հաջողությամբ իրականացվում է Երևանում։ «Կերոն» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, ծրագրի մեկնարկը կտրվի Դիլիջան քաղաքի միակ  ավագ դպրոցում, որպես մեկնարկային կրթական նախագիծ մարզերում, հնարավորություն ընձեռելով աշակերտներին ձեռք բերել ինչպես ակադեմիական, այնպես էլ անձնային ու համագործակցային հմտություններ։
 

Մշակված նախագծերի իրականացման արդյունքում զարգանում են  այնպիսի կարևորագույն հմտություններ, ինչպիսին են թիմային աշխատանքը, բիզնես մտածելակերպը, պատասխանատվությունը, աշխատանքի պլանավորումն ու բաշխումը, ժամանակի կառավարումը, հաղորդակցման հմտությունները, նախաձեռնողականությունը և այլն:  

Այս մոդելը նախապատրաստում է աշակերտներին 21-րդ դարի մարտահրավերներին՝ զինելով նրանց քննադատական մտածողության, ստեղծագործականության, հաղորդակցման և համագործակցության հմտություններով: Միևնույն ժամանակ խթանում է անկախություն՝ աշակերտներին խրախուսելով պատասխանատվություն ստանձնել իրենց ուսուցման և որոշումների կայացման հարցում:    

Ծրագիրն իրականացվելու է 12 ամիսների ընթացքում  ՝ նեռարյալ նախապատրաստական և արդյունքների գնահատման փուլերը։ Ծրագրի շրջանակում Դիլիջանի ավագ դպրոցում կձևավորվեն 3 նախագծային ակումբներ՝ յուրաքանչյուրում 8-15 աշակերտ: Ակումբավարմենթորների աջակցությամբ աշակերտները կգեներացնեն Դիլիջան համայնքի խնդիրների լուծմանն ուղղված գաղափարներ, կկազմեն նախագծեր և կիրականացնեն դրանք։ Հաջողության դեպքում նախատեսվում է կրթական այս մոդելն ընդլայնել նաև Հայաստանի այլ համայնքների դպրոցներում։ 

Դիլիջանում ծրագրի գործընկերն է Գրին Ռոք հիմնադրամը, որը հանդիսանում է Green Rock ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղությունը և իրականացնում է կրթական, մշակութային և բնապահպանական ծրագրեր ներդրումների և ռազմավարական համագործակցությունների միջոցով:    Հիմնադրամն աջակցում է կրթական ծրագրի իրականացմանը՝ նպատակ ունենալով խթանել համայնքի կրթական, սոցիալական և տնտեսական առաջընթացը։