Հանրային խաղահրապարակների նախագծման գործընթաց
Շնորհակալություն, որ այսօր մեզ հետ էիք:
Ձեր ակտիվ մասնակցությունն ու անկեղծ ներգրավվածությունը մեզ համար շատ կարևոր են։ Ի վերջո, հենց ծնողներն ու երեխաները կարող են լավագույնս գնահատել, թե ինչն է խաղահրապարակը դարձնում սիրելի, հարմարավետ և կենսունակ։
Այսօր մենք Ձեզ ներկայացրեցինք երեք արդեն նախագծված խաղահրապարակներ։ Սակայն մեզ համար շատ արժեքավոր է Ձեր կարծիքը՝ որպեսզի կարողանանք դրանք էլ ավելի լավը դարձնել և Ձեր օգնությամբ այս վայրերն էլ ավելի համապատասխանեցնել ընտանիքների իրական կարիքներին։
Խնդրում ենք տրամադրել ընդամենը 5 րոպե և լրացնել այս կարճ հարցաթերթիկը: